Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB) փոխել է ֆուտբոլի կանոնները՝ մտցնելով «ութ վայրկյանի կանոնը», ըստ որի, եթե դարպասապահն ութ վայրկյանից ավելի գնդակը պահում է ձեռքում, ապա մրցակիցը ստանում է անկյունային հարված։
Այս մասին հայտնում է IFAB-ի պաշտոնական կայքը։
Այս նորամուծությունը ուժի մեջ կմտնի հաջորդ մրցաշրջանից։
Ընդգծվում է, որ այս կանոնի փորձարկումն ապացուցել է իր արդյունավետությունը և օգնել է նվազագույնի հասցնել դարպասապահների կողմից ժամանակ երկարաձգելու դեպքերը։