Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Մերիդայում ընթացող մրցաշարի եզրափակիչ։ Մրցաշարի կիսաեզրափակիչ խաղում նա 3։6, 3։6 հաշվով զիջել է ամերիկուհի Էմմա Նավարոյին։
Ինչպես փոխանցում է armsport.am-ը, հանդիպումը տևել է 1 ժամ 19 րոպե։
Այս ընթացքում Ավանյանը կատարել է մեկ էյս, թույլ է տվել մեկ կրկնակի սխալ և յոթ բրեյք-փոինթներից հաջող է իրացրել երկուսը:
Ամերիկացին երկու կրկնակի սխալ թույլ է տվել և ինը հնարավորից իրացրել է հինգ բրեյք-փոինթ:
Մրցաշարի եզրափակիչ խաղում Նավարոն կխաղա Կոլումբիայի ներկայացուցիչ Էմիլիանա Արանգոյի հետ:
Մերիդայի Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն դոլար։