Կարևոր իրադարձություններ

Երկու մեքենայի բախման հետևանքով վնասվել է նաև կայանված «Nissan Teana»-ը. կա տուժած

02 Մարտ, 2025 11:36
Երկու մեքենայի բախման հետևանքով վնասվել է նաև կայանված «Nissan Teana»-ը. կա տուժած

Մարտի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես գրում է Shamshyan.com-ը, ժամը 22։10-ի սահմաններում Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում, ժողովրդին հայտնի «Բանկի կրուգ»-ում բախվել են «Nissan Teana» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վնասվել է նաև կայանված «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենա։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին