ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ԱՄՆ-ի և եվրոպայի դիրքորոշմանը։
«ԱՄՆ-ն ուղղակիորեն ասում է, որ ցանկանում է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը, սակայն Եվրոպան պահանջում է «խնջույքի շարունակություն»՝ պատերազմի տեսքով»,-ասել է պաշտոնյան՝ նշելով, որ Թրամփը պրագմատիկ է՝ «առողջ դատողությամբ», «այդ պատճառով նրա հետ հետաքրքիր է»։
Փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ վիճաբանություն է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Վենսի և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու:
Եվրպացի մի շարք առաջնորդներ իրենց աջակցություն էին հայտնել Ուկրաինային և Զելենսկիին։