Կարևոր իրադարձություններ

Սպերցյանը վնասվածք է ստացել

02 Մարտ, 2025 11:47
Սպերցյանը վնասվածք է ստացել

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում ստացած վնասվածքից հետո ստիպված է եղել լքել խաղադաշտը։

Ինչպես հայտնում է Armsport.am-ը, կիսապաշտպանը վնասվածք է ստացել «Կռիլյա Սովետովի» պաշտպանի հետ բախման ժամանակ և չի կարողացել շարունակել հանդիպումը։

«Կրասնոդարի» բժշկական շտաբը ստիպված է եղել պատգարակ օգտագործել, քանի որ ֆուտբոլիստը չի կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը:

Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին