Կարևոր իրադարձություններ

Էդվարդ Ասրյանն այցելել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա

02 Մարտ, 2025 12:23
Էդվարդ Ասրյանն այցելել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, հանդիպել ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Անաստասիոս Պոլիխրոնոսի հետ։

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, կրթական ծրագրերի առանձնահատկություններին, ուսումնանյութական բազային, ինչպես նաև հանդիպել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին