Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
5 խաղափուլից հետո գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 4.5 միավոր և կիսում է 1-4-րդ հորիզոնականները։
15-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը ունի 4 միավոր և նույնպես առաջատարների շարքում է:
Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 3.5 միավոր:
Աղջիկների առաջնությանը մասնակցող Միլենա Գասպարյանը և Անի Ավետիսյանը ունեն 2.5 միավոր: