Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ն հաստատել է Գյումրիի և Փարաքարի արտահերթ ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակները

01 Մարտ, 2025 21:00
ՔՊ-ն հաստատել է Գյումրիի և Փարաքարի արտահերթ ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստում հաստատվել են Գյումրիում և Փարաքարում կայանալիք ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակները։ 

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ 

«ՔՊ Վարչության արտահերթ նիստում հաստատվեցին Գյումրիի եւ Փարաքարի նախընտրական ցուցակները»,-գրել է Փաշինյանը։ 

Գյումրիի և Փարաքարի ավագանիների արտահերթ ընտրությունները կկայանան մարտի 30-ին։

Գյումրիում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն Սարիկ Մինասյանն է, իսկ Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է։ 

 

Լրահոս

Դիտել ավելին