Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախագահի կարգադրությամբ պատվիրակություն կգործուղվի Փարիզ

01 Մարտ, 2025 18:34
ԱԺ նախագահի կարգադրությամբ պատվիրակություն կգործուղվի Փարիզ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի, ինչպես նաեւ Քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Փարիզ:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի, ինչպես նաեւ Քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի մարտի 3-6-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին:

2. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի մարտի 2-4-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին:

3. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի մարտի 10-12-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին:

4. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի մարտի 11-13-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Ռուստամյանին եւ Սոնա Ղազարյանին:

5. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների եւ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին եւ Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները»,- ասվում կարգադրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին