Կարևոր իրադարձություններ

Կայացել է Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

01 Մարտ, 2025 19:30
Կայացել է Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը համարվում է կայացած, քանի որ օրվա առաջին կեսին քվեարկությանն արդեն իսկ մասնակցել է բնակչության 43 տոկոսը:

Այս մասին հայտնել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։

Նա նշել է, որ արդեն իսկ քվեարկել է 62 հազար 852 քաղաքացի: Հաղորդվել է նաև, որ ընտրությունների ընթացքին հետևում են մոտ 130 միջազգային դիտորդներ Ռուսաստանից, Եվրոպայից և Լատինական Ամերիկայից։  

Աբխազիայի նախագահի պաշտոնին հավակնում են առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած Բադրա Գունբան (երկրի փոխնախագահը) և էկոնոմիկայի նախկին նախարար, ընդդիմադիր «Աբխազական ժողովրդական շարժում» կուսակցության առաջնորդ Ադգուր Արձինբան։ 

Աբխազիայում ընտրությունները համարվում են կայացած, եթե դրանց մասնակցում է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների առնվազն 25 տոկոսը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին