Կարևոր իրադարձություններ

Արման Դյուպլանտիսը 11-րդ անգամ գերազանցել է համաշխարհային ռեկորդը

01 Մարտ, 2025 22:20
Արման Դյուպլանտիսը 11-րդ անգամ գերազանցել է համաշխարհային ռեկորդը

Ֆրանսիայի Կլերմոն Ֆերան քաղաքում անցկացված  All Star Perche by SCC մրցաշարում շվեդ մարզիկ Արմանդ Դյուպլանտիսը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 6,27 մետր:

Նախորդ համաշխարհային ռեկորդը 6,26 մ էր, որը Դյուպլանտիսը սահմանել էր կես տարի առաջ։

«Ես ինձ հիանալի եմ զգում: Ինչ կարող եմ ասել. ես եկել եմ այստեղ դրա համար: Ես ներդրեցի իմ բոլոր ջանքերը սա անելու համար և հաջողության հասա», - մեկնաբանել է Դուպլանտիսը իր ռեկորդը:

Նշենք, որ սա 11-րդ անգամն է, երբ Դյուպլանտիսը գերազանցում է համաշխարհային ռեկորդը։ Նա առաջին անգամ համաշխարհային ռեկորդ սահմանեց 2020 թվականին, երբ այն 6,17 մ արդյունք։

 

Լրահոս

Դիտել ավելին