Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ-ին կոչ է արել ուղիղ խաղաղ բանակցություններ սկսել Մոսկվայի հետ Ուկրաինայի հարցով։
Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով Հունգարիայի վարչապետի նամակը Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտային։
Օրբանը նաև ասել է, որ դեմ է եվրոպական երկրների միջև Ուկրաինայի հարցում կոնսենսուս գտնելու ջանքերին:
«Ակնհայտ է դարձել, որ Ուկրաինայի նկատմամբ մեր մոտեցման մեջ կան ռազմավարական տարբերություններ, որոնք հնարավոր չէ հաղթահարել օրենսդրական նախագծերի մշակման կամ հաղորդակցման միջոցով»,- ասվում է նամակում։