ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագրի կնքումը չի բխի Իրանի ազգային շահերից։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։
«ԱՄՆ-ը երբեք վստահելի չի եղել և այժմ էլ չի կարելի վստահել: ԱՄՆ-ի հետ գործարքը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար: Այսօր մենք չենք կարծում, որ ԱՄՆ-ի հետ գործարքը կբխի մեր շահերից»,- ասել է նա Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում:
Արեֆը ելույթ է ունեցել Թեհրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։
Քաղաքական գործչի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «նախկինում արդեն ցույց է տվել, որ իրեն վստահել չի կարելի»։
«Դժվար թե նա հիմա փոխի իր վարքը»,- նշել է Արեֆը։