Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում` քննարկելու Էլեկտրոնային առողջապահության գործարկման ընթացքում առաջացող հարցերը:
Ինչպես հայտնել են նախարարությունից, պետական ու մասնավոր բժշկական խոշոր կազմակերպությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաև «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը:
Աշխատանքներ կտարվեն դեղատոմսի էլեկտրոնային դուրսգրման գործառույթը բժիշկների կողմից պատշաճ իրականացնելու համար:
Այս թեմայով նախարարը աշխատանքային հանդիպում կունենա նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: