Կարևոր իրադարձություններ

ԶՊՄԿ-ի գործադուլի մասնակիցները վաղվանից կվերսկսեն աշխատանքները (տեսանյութ)

10 Փետրվար, 2025 22:23
ԶՊՄԿ-ի գործադուլի մասնակիցները վաղվանից կվերսկսեն աշխատանքները (տեսանյութ)

ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտված է, կոմբինատը վաղվանից կվերսկսի իր աշխատանքային ռեժիմը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։

«Տնօրինության հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխատավարձերի բարձրացման, բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ հետապնդումների բացառման, բողոքի ակցիաներին մասնակցած և աշխատանքից ազատված 8 անձանց՝ աշխատանքի վերադառնալու հարցերի, տնօրինության հետ երկխոսության և մի շարք այլ հարցերի հետ կապված»,- ասել է Մխիթարյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին