Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները Ստեփանակերտում պղծել են 44-օրյայի մասնակիցների գերեզմանները

10 Փետրվար, 2025 22:36
Ադրբեջանցիները Ստեփանակերտում պղծել են 44-օրյայի մասնակիցների գերեզմանները

Ադրբեջանցիները Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում պղծել են 44-օրյա պատերազմի մասնակիցների գերեզմաններ, ջարդել են շիրմաքարերի մոտ տեղադրված քարե ծաղկամաններ, պոկել են սալահատակի քարերը:

Այս մասին հայտնում է monumentwatch.org կայքը, որի թիմն ուսումնասիրել է 2025թ․ փետրվարին սոցցանցերում տարածված տեսանյութերը։

Միաժամանակ, կայքն ընդգծում է, որ տապանաքարերը, դրանց վրա առկա գրությունները, զինվորների պատկերներն անվնաս են:

«Թեև ադրբեջանական իշխանությունները դեռ չեն դիպչում հուշահամալիրին, սակայն ակնհայտ է, որ այն պարբերաբար դառնում է վանդալիզմի թիրախ և գտնվում է ոչնչացման սպառնալիքի տակ»,- նշված է հոդվածում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին