«Նոր Խարբերդում ոչ միայն ջրամատակարարումն էր խնդրահարույց, այլև տարիներ շարունակ չի եղել գազատար, ինչը բարդացրել է մարդկանց առօրյան։ Այդ խնդիրը ևս լուծման վերջնափուլում է, ինչը փոխելու է նոր խարբերդցիների կենցաղը։ Բացի այդ, այստեղ երբևէ մանկապարտեզ չի եղել, ինչի պատճառով ծնողները ստիպված էին այլ լուծումներ փնտրել իրենց փոքրիկների համար։ Այս իրավիճակը ևս փոխվում է. առաջին անգամ կառուցում ենք ժամանակակից մանկապարտեզ, որտեղ երեխաները կզարգանան լավագույն պայմաններում։
Շենգավիթ վարչական շրջանի բարելավման այս գործընթացում կարևոր տեղ ունի նաև սպորտային ենթակառուցվածքների զարգացումը։ Նորագավիթում արդեն կառուցել ենք ֆուտբոլի նոր դաշտ, որը կդառնա առողջ և ակտիվ ապրելակերպի խթան ամբողջ թաղամասի համար»,- գրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։