Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան։
1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան, լինելու պարագայում կտեղեկացնենք»,- նշել է Բադալյանը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածել, թե հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը մարտի 1-ից կբացվի, իսկ անցակետը կհսկեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության ուժերը: