Կարևոր իրադարձություններ

«Իրավունք». Աննա Հակոբյանի մեքենաները հետախուզվում են հարկադիրի կողմից

07 Փետրվար, 2025 08:12
«Իրավունք». Աննա Հակոբյանի մեքենաները հետախուզվում են հարկադիրի կողմից

«Իրավունք» թերթը գրում է.

«Ինչպես պարզվում է Աննա Հակոբյանը ունի պարտքեր եւ Դատական ակտերի հարկադիր կատարողները փնտրում են  այն ճանապարհը, որով կարող են բռնագանձել Աննա Հակոբյանից պետության հանդեպ գոյացած պարտքերը:

Հետախուզում է հայտարարվել Աննա Հակոբյանի երեք ավտոմեքենաների նկատմամբ: Մասնավորապես նրան պատականող`  2004 թվականիր արտադրության ՎԱԶ մակնիշի, 2006 թվականի արտադրության Ռենո, եւ 2008 թվականի արտադրության Նիսսան մակնիշի ավտոմեքենաները հետախուզվում են:

Պարզվում է Աննա Հակոբյանը պարտքը կազմում է 157345.20 դրամ, որից ՊԵԿ-ին`  96 հազ. դրամ, քաղաքապետարանին 46 հազ. դրամ եւ ճանապարհային ոստիկանությանը 15հազ.  դրամ:

Զարմանալի է, որ  մինչեւ հիմա  Աննա Հակոբյանը չի մարել իր պարտավորությունները  պետության հանդեպ: Այն դեպքում, որ իր բոլոր պարտավորությունները ավելի էժան արժեն, քան իր ձեռքի պայուսակի մի կոճակը:

Այստեղ կարելի է նաեւ հարց տալ Նիկոլ Փաշինյանին, որը օր ու գիշեր խոսում է քաղաքացիների կողմից  պետության հանդեպ հարկեր եւ տուրքեր տալու անհրաժեշտության վերաբերյալ: Բա ինչպե՞ս հասկանալ, որ  ուրիշներից մինչեւ վերջին կոպեկ քերթող Նիկոլը աչք է փակում Աննա Հակոբյանի պարտքերի վրա»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին