Փետրվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանըամը 00։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աբելյան փողոց 8 հասցեում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում:
Արդեն տեղում Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 00։45-ի սահմաններում Աբելյան փողոց 8 հասցեում գործող հոսթելում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 33-ամյա Ռաջա Կումար Մուռուգան, 24-ամյա Ակաշ Դառմաշայամ Չռիստոպհեռը, 50-ամյա Ջոսե Կառիմակկալ Ջոսեպհը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են ՌԴ քաղաքացիներ 32-ամյա Ստեփան Յուրաի Զիմինի, 25-ամյա Դենիս Լևի Լետունովսկիի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Գ․ Շամշյանի տեղեկություններով Դավիթ Հ․-ն «Բեթել» ՍՊԸ-ի տնօրենն է։