Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:
Վերջին մրցումային օրը տեղի է ունեցել 96 կգ, 102 կգ, 109 կգ եւ 109+ կգ քաշային կարգերի պայքարը:
96 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը երկամարտի 366 կգ արդյունքով նվաճել է Դավիթ Հովհաննիսյանը (165+201):
102 կգ քաշայինների պայքարում առաջատարը Արա Աղանյանն էր: Երկամարտում նա գրանցել է 340 կգ արդյունք (150+190):
109 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Պետրոս Պետրոսյանը: Երկամարտում նա ցույց է տվել 368 կգ արդյունք (158+210):
Գերծանր քաշայինների պայքարում երկամարտի 400 կգ արդյունքով չեմպիոն է դարձել Սիմոն Մարտիրոսյանը (180+220):
Տղամարդկանց Հայաստանի առաջնությանը մասնակցում էր 29 ծանրորդ: Առաջնությունից ազատված են Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը:
Մյուս քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ են դարձել Վոլոդյա Սարգսյանը (55 կգ), Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Նարեկ Հովսեփյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Մնացական Աբրահամյանը (89 կգ):
Առաջնության մեկնարկի օրը հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել էր, որ մրցաշարի արդյունքներով հավաքականի նոր կազմ չի ձեւավորվելու, համալրումներ չեն լինելու: Գլխավոր մարզիչը նաեւ հայտարարել էր, որ Սիմոն Մարտիրոսյանը, նաեւ Անդրանիկ Կարապետյանը հավաքականում չեն: ԱՆդրանիկ Կարապետյանը չներկայացավ մրցաշարին։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դեռ չի մեկնաբանել գլխավոր մարզիչի հայտարարությունները:
Հայաստանի առաջնությունից հետո ծանրորդները 14-օրյա հավաք կանցնեն Ծաղկաձորում եւ կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը: