Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։
Ոստիկաններն ու պարեկները նշված թաղամասի բարձրահարակ շենքերից մեկի բակում հայտնաբերել են կնոջ դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 68-ամյա Սվետլանա Օ․-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների 9-րդ հարկից ինքնասպանություն է գործել՝ իրեն ցած նետելով։