Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կարող է զարգանալ՝ չնայած իր դեմ կիրառվող սահմանափակող միջոցներին։ Փոխանցում է Tasnim գործակալությունը։
«Մենք կկարողանանք լինել մեր տարածաշրջանի ամենաուժեղ երկիրը բոլոր ոլորտներում։
Մենք կարող ենք լավ արդյունքների հասնել երկարաժամկետ պլանավորման առկայության դեպքում։
Մենք չպետք է հույսներս դնենք ուրիշ երկրների օգնության վրա»,-նշել է նա։