Կարևոր իրադարձություններ

Երեկ մի տաքսու վարորդ մոտեցավ և ասաց՝ ակնկալում է՝ անհույս վարկերի նման մի ծրագիր էլ իրենց համար անենք. վարչապետ

09 Փետրվար, 2025 18:35
Երեկ մի տաքսու վարորդ մոտեցավ և ասաց՝ ակնկալում է՝ անհույս վարկերի նման մի ծրագիր էլ իրենց համար անենք. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ ավտոբուսի կանգառում մի տաքսու վարորդ մոտեցավ և ասաց, որ «30 հազար դոլարի» չվճարած տուգանքներ ունի և ակնկալում է, որ անհույս վարկերի նման մի ծրագիր էլ իրենց համար անենք:

Իրեն անկեղծ ասացի, որ հիշում եմ, որ 2018թ. տուգանքների համաներումը դուր չեկավ շատ վարորդների, ովքեր տուգանքները պարտաճանաչ վճարել են և մի տեսակ մեղավոր դուրս եկանք նրանց առաջ:

Բայց ինձ մոտեցած տաքսու վարորդն ասում էր, թե իր վիճակում շատ մարդիկ կան և հիմնականում տաքսու վարորդներ: Ամեն դեպքում, սա էլ մտածելու թեմա է, բայց այստեղ հարկավոր է նաև պարտաճանաչ վճարած վարորդների ըմբռնումը:

Իհարկե, ինչպես անհույս վարկերի դեպքում, այս դեպքում էլ խոսքը կարող է վերաբերվել միայն մի քանի տարվա վաղեմության տուգանքներին ու ոչ թե համաներման, այլ սպիտակ դաշտում աշխատելու և կամաց-կամաց, այդ թվում եկամտային հարկի կամ տուրքերի նվազեցումներով վճարելու եղանակով:

Մտածենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին