Կարևոր իրադարձություններ

Հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի վերաբերյալ համաժողով՝ Ֆրանսիայի Սենատում

10 Փետրվար, 2025 20:16
Հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի վերաբերյալ համաժողով՝ Ֆրանսիայի Սենատում

«Համերգ հանուն Հայաստանում խաղաղության» ասոցիացիան Ֆրանսիայի Սենատում «Հայ ժողովուրդը և իր հողերը վերադառնալու իրավունքը» թեմայով համաժողով էր կազմակերպել։

Անցյալ տարի Ֆրանսիայի Սենատը միջկուսակցական բանաձև ընդունեց, որը դատապարտում էր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը։

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ, սենատոր Մարի-Դո Էշլիմանը հայտարարել է, որ գաղափարը Արցախը (Լեռնային Ղարաբաղ) բանավեճի կենտրոնում դնելն է: Միջոցառմանը ներկա է եղել նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

Համաժողովում քննարկվել են Լեռնային Ղարաբաղ հայերի «անվտանգ վերադարձի իրավունքը» և «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը»։ «Եվ ինչպե՞ս կարող է Սենատը հայերի հետ միասին աջակցել այս շարժմանը»: - հայտարարել է սենատորը:

Ֆրանսիայի Սենատն անցյալ տարի 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող և «ադրբեջանական պաշտոնյաների դեմ եվրոպական մակարդակով պատժամիջոցների ռեժիմ սահմանելու և Հայաստանի տարածքային ամբողջականության հետագա ագրեսիան և ոտնահարումը կանխելու մասին բանաձև ընդունեց՝ ՀՀ-ին պաշտպանական միջոցներ տրամադրելով»:

2022 թվականի աշնանը Սենատն առաջարկվող բանաձև ընդունեց ուղղված «Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն և Հայաստանի տարածքից նրա անհապաղ դուրսբերումը պահանջող՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կատարումն ապահովելու համար»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին