ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հնարավոր ուղիները քննարկելու համար:
Այս մասին Թրամփը հայտնել է New York Post-ին տված հարցազրույցում:
«Ավելի լավ է չասեմ»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե քանի անգամ են երկու առաջնորդները զրուցել։
Թրամփը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու հստակ ծրագիր ունի: