2024-2025 ուսումնական տարվա ընթացքում ԵԹԿՊԻ-ում «Պարարվեստի ռեժիսուրա» մասնագիտական կրթական ծրագրով բացվել է ժամանակակից պար մասնագիտացմամբ հեռակա կուրս՝ Ֆրանսիայի ACTS/Ecole de danse contemporaine Paris պարարվեստի ակադեմիայի հետ համատեղ, կրկնակի դիպլոմի շնորհմամբ։
Բուհը նպատակ ունի զարգացնել նորարարական մոտեցումներ ժամանակակից պարի ոլորտում՝ պատրաստելով բարձրակարգ մասնագետներ, որոնք կկարողանան նաև նոր գեղարվեստական ուղղություններ գտնել։
Առաջին կուրսի ընդունելությունը կատարվել է 2024 թվականի աշնանը, այժմ մեկնարկել են ինտենսիվ դասընթացները։
Ժամանակակից պար մասնագիտացմամբ հեռակա կուրսի դասախոսական կազմում են ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և Ֆրանսիայից: Փարիզի ACTS ժամանակակից պարի ակադեմիայի նախագահ Ֆրեդերիկ Օդըգոնի վստահեցմամբ՝ ժամանակակից պարի ուղղությունը հայ երիտասարդներին առաջարկում է բարձրորակ կրթություն ժամանակակից պարի ոլորտում, որը համապատասխանում է միջազգային պահանջներին։