Հանրապետական Մայք Ջոնսոնը վերընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում՝ մեկ ձայնի առավելությամբ։
Հանրապետականներն այժմ ունեն 219 կոնգրեսական՝ դեմոկրատների 215-ի դիմաց:
Նա պահպանել է 2023 թվականի հոկտեմբերից զբաղեցրած իր պաշտոնը։
«Մայքը հիանալի խոսնակ կլինի, և մեր երկիրը դրանից միայն կշահի: Ամերիկացիները չորս տարի սպասել են ողջախոհությանը, ուժին և առաջնորդությանը»,- սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Թրամփը։