Կարևոր իրադարձություններ

Ամիրյան փողոցը միակողմանի փակ կլինի

24 Օգոստոս, 2024 18:45
Ամիրյան փողոցը միակողմանի փակ կլինի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Ամիրյան փ.-Հանրապետության հրապարակ հատումից մինչև Ամիրյան փ.- Սարյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:

«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին