«Բժշկական բուհը և առողջապահական ոլորտը մեծ կորուստ ունի.․․ 84 տարեկանում կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնական, բժշկագիտության նահապետ Արտաշես Վարդանի Ազնաուրյանը։
Նա 1964 թվականին ավարտել էր Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Մի քանի տարի անց բժշկական ինստիտուտի ախտաբանական անատոմիայի ամբիոնում պաշտպանել էր թեկնածուական, իսկ 1975 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը: 1977թ. Ազնաուրյանին շնորհվել էր պրոֆեսորի կոչում:
Շուրջ 30 տարի Արտաշես Ազնաուրյանը ղեկավարել է հյուսվածաբանության ամբիոնը, 1989-1990 թթ. եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարը՝ ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի հիմնադիրներից է:
Ազնաուրյանը հեղինակ է ավելի քան 330 գիտական հոդվածի, հայերեն 2 դասագրքի, ռուսերեն և անգլերեն 5 ուսումնական ձեռնարկի, 5 մենագրության, հյուսվածաբանական տերմինների եռալեզու բառարանի (հայերեն, ռուսերեն, լատիներեն)»:
Պրոֆեսոր Ազնաուրյանի ղեկավարությամբ պաշտպանվել է ավելի քան 4 տասնյակ թեկնածուական և 10-ից ավելի դոկտորական ատենախոսություն: