Կարևոր իրադարձություններ

Վնասվածքների առումով վատ շաբաթ էր «Լիվերպուլ»-ի համար. Կլոպ

18 Հոկտեմբեր, 2015 12:25
Վնասվածքների առումով վատ շաբաթ էր «Լիվերպուլ»-ի համար. Կլոպ

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ թիմի հարձակվող Դենիել Սթարիջի վնասվածքը լուրջ չէ և ֆուտբոլիստը կկարողա վերականգնվել ու մասնակցել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի «Ռուբին»-ի դեմ հանդիպմանը:

«Վնասվածքների առումով վատ շաբաթ էր «Լիվերպուլ»-ի համար: Ի ուրախություն մեզ, Սթարիջի վնասվածքը լուրջ չէ: Հաշվի առնելով մեր թիմի խաղացողների երկու ծանր վնասվածքները, մենք, պարզապես, չէինք կարող ռիսկի դիմել:

Մարզման ժամանակ Սթարիջը բախվել էր Այբի հետ: Ես չեմ տեսել դրվագը, բայց Դենիելը մկանային թեթև ցավեր ուներ: Որոշեցինք բժշկական հետազոտություն անցնել, որի արդյունքում պարզվել էր, որ Սթարիջի վնասվածքը լուրջ չէ: Ես հուսով եմ, որ նա հինգշաբթի կմասնակցի «Ռուբին»-ի դեմ խաղին»,- «Լիվերպուլ»-ի մամուլի ծառայությունը մեջբերում է Կլոպի խոսքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին