Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայի վարչապետը ծիսական ընծա է ուղարկել միլիտարիզմի խորհրդանիշ Յասուկունի տաճար

17 Հոկտեմբեր, 2015 11:32
Ճապոնիայի վարչապետը ծիսական ընծա է ուղարկել միլիտարիզմի խորհրդանիշ Յասուկունի տաճար

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շաբաթ օրը ծիսական ընծա է ուղարկել Տոկիոյի Յասուկունի տաճար, որը Պեկինը և Սեուլը համարում են ճապոնական միլիտարիզմի խորհրդանիշ: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:

Նշվում է, որ դա արվել է շաբաթ սկսված աշնանային եկեղեցական փառատոնի առիթով: Աբեի ուղարկած «տամագուսի» ընծան ճապոնական սակակի մշտականաչ ծառի՝ ժապավեններով զարդարված ճյուղ է: Սպասվում է, որ օրվա ընթացքում տաճար կարող են այցելել խորհրդարանի որոշ անդամներ:

Ըստ տեղի դիտորդների՝ Ճապոնիայի իշխանությունների այդպիսի գործողությունները կարող են վատ ազդեցություն ունենալ Ճապոնիայի, Չինաստանի և Կորեայի Հանրապետության ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացման վրա, որը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա 2 շաբաթներին Սեուլում:

Աբեն վերջին անգամ Յասուկունիում ուխտագնացություն է կատարել 2013թ. դեկտեմբերին: Այն ժամանակ դա հանգեցրել է Պեկինի և Սեուլի խիստ քննադատությանը և սրել երկրների հարաբերությունները:

Յասուկունի տաճարում պահվում են բոլոր ճապոնացիների անունները, որոնք զոհվել են մարտերի դաշտում՝ XIX դարի կեսերին:

 

Լրահոս

Դիտել ավելին