Գիտնականներն օձի նոր տեսակը, որը բնակվում է Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Իրաքի և Ռուսաստանի որոշ հատվածներում, անվանակոչել հին հայկական թագավորության՝ Ուրարտուի պատվին:
Ինչպես նշում է sciencedaily.com կայքը, սողունի գիտական անվանումը Elaphe urartica է:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ուրարտուի թագավորությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում՝ Հայկական լեռնաշխարհում:
Կոմենսկու անվան համալսարանի (Բրատիսլավա) գիտնականներ Դանիել Յաբլոնսկին և Դևիդ Յանձիկը մանրամասնել են, որ օձի այս տեսակը հազվադեպ է հանդիպում դաշտային պայմաններում և առավել շատ տարածված է աշխարհագրական բարդ տարածքներում:
Օձի նոր տեսակի ուսումնասիրման աշխատանքները տևել են 17 տարի: