Երևանի մանկական երկաթուղու թունելի լուսավորության ցանցը հիմնովին արդիականացվել է։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Ամբողջությամբ փոխվել է մալուխային համակարգը, տեղադրվել են նոր, ժամանակակից լուսատուներ, որոնք ապահովում են 5 անգամ ավելի շատ լուսավորություն և 10 անգամ ավելի մեծ էներգախնայողություն։