Կարևոր իրադարձություններ

«11 վիրավոր զինծառայող Գյուննութ գյուղում»

07 Հուլիս, 2018 11:56
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
«11 վիրավոր զինծառայող Գյուննութ գյուղում»

Նախիջևանի հատվածում գտնվող ադրբեջանական բանակի մասին առավոտյան լուրջ տարածվեց, որ այդ հատվածում թշնամին ունեցել է 4 զինծառայողի կորուստ: Ժամեր անց պարզ դարձավ, որ մահացած զինծառայողներից բացի կա նաև 11 վիրավոր: Ադրբեջանական կողմը փորձում է այդ ամենը ներկայացնել իբրև ՃՏՊ-ի արդյունք:

Հիշեցնենք, որ Նախիջևանի հատվածում ադրբեջանական բանակը սադրիչ գործողությունների էր դիմել հենց Գյուննութ գյուղի հատվածում: Հետագայում այդ շրջանում տեղի ունեցան մի շարք դիրքերի տեղաշարժեր ինչպես թշնամու , այնպես էլ մեր բանակի կողմից: Այդ ամբողջ ընթացքում ադրբեջանական կողմը փորձում էր ներկայացնել իր առավելությունները: Սակայն ամեն բան հունից դուրս եկավ, երբ լցվեց մեր բանակի համբերության բաժակը:

Սադրիչ գործողություններին ի պատասխան հայկական կողմը ավիրեց ադրբեջանական նոր կառուցված դիրքերը, որոնց մի մասը այրվեցին ու մոխիր դարձան: Դրանից հետո, ադրբեջանական կողմը հայտնեց զոհերի և վիրավորների մասին:

Ենթադրվում է, որ զոհերը և վիարվորները եղել են հենց այդ այրված դիրքերում ծառայություն իրականացնող զինծառայողները: Մեծ է հավանականությունը, որ ադրբեջանական բանակը մոտ օրերս կրկին «դժբախտ պատահարների» արդյունքում զոհեր կգրանցի, քանի որ իրականում դիրքային ավելի շատ վնասներ են ստացել, քան մենք բացահայտել ենք և իրենք հայտարարել են:

 

Լրահոս

Դիտել ավելին