Կարևոր իրադարձություններ

Հետաքրքիր փաստեր աչքի մասին

17 Նոյեմբեր, 2017 00:30
Հետաքրքիր փաստեր աչքի մասին

Շատերի համար մարդու աչքը կարող է թվալ պարզ օրգան: Սակայն այն կատարում է 7 կարևոր գործառույթ ինֆորմացիան ուղեղ տեղափոխելու գործում: Մեր աչքի ֆունկցիան շատ բարդ է և միևնույն ժամանակ զարմանալի: Ահա որոշ հետաքրքիր փաստեր աչքերի մասին:

1. Աչքի մեկ թարթումը կազմում է վայրկյանի 1/10 մասը:

2. Աչքը շուտ վերականգնվող օրգան է: Այն կարող է պահանջել ընդամենը 48 ժամվա խնամք:

3. Տեսողությունն ամենօրվա կյանքի կարևոր բաղադրիչներից է, և այն իրագործելու համար գործի է դրվում ուղեղի 1/2-ը:

4. Լաց լինելիս նորածինների աչքերից արցունք չի հոսում: 4-13 շաբաթականից հետո նոր սկսվում է արցունքի արտադրվելը:

5. Ըստ վերջերս անցկացված հետազոտությունների՝ ամբողջ աշխարհում 39 միլիոն մարդ կույր է համարվում:

6. Բժիշկները փորձեր են կատարում ակնախնձորը փոխպատվաստելու միջոց գտնելու գործում: Տեսողական նյարդը, որ կապ է ստեղծում աչքի եւ ուղեղի միջև, անչափ զգայուն է ու նուրբ փոխպատվաստման համար: Այն կարող է չվերականգնվել ու կուրության պատճառ դառնալ:

7. Մեր աչքի բջիջներն ունեն տարբեր ձևեր ու չափեր: Ձողի ձև ունեցող բջիջները թույլ են տալիս մեզ տեսնել շրջապատող աշխարհի առարկաները, իսկ կոնաձև բջիջները՝ զանազանել գույները:

8. Յուրաքանչյուր րոպեն մեկ մարդիկ թարթում են ամենաքիչը 12 անգամ:

9. Որոշ մարդկանց մոտ աչքի մի գույնը տարբերվում է մյուսից, որը բացատրվում է հետերոքրոմիայով (հուն. հետերոս – տարբեր, քրոմիա – գույն): Հետերոքրոմիան առաջանում է մելանինի ավելցուկի կամ պակասի դեպքում: Այն կարող է ժառանգաբար փոխանցվել կամ առաջանալ սուր ինֆեկցիոն հիվանդությունների արդյունքում:

10. Եթե նույնիսկ քո նախահայրերից որևէ մեկը կապուտաչյա է եղել, ապա այն ժառանգաբար կփոխանցվի հաջորդ սերունդներին:

11. Մարդու 2 աչքերը միաժամանակ նայում են մի կետի: Հնարավոր չէ, որ մեկը նայի մի կողմ, մյուսը՝ մեկ այլ:

12. Ամբողջ մարմնի մկանային համակարգից աչքը կառավարող մկաններն ամենաակտիվն են աշխատում օրվա ընթացքում:

13. Տեսողական խնդիրների մոտավորապես 80 տոկոսը բուժելի են:

14. Մարդկային աչքն ի զորու է զանազանել 10 միլիոն տարբեր գույներ:

15. Կապուտաչյա մարդիկ ավելի հանդուրժողական են ալկոհոլի նկատմամբ:

16. Եթե մարդկային աչքը լիներ թվային ֆոտոխցիկ, ապա այն կգնահատվեր 576 մեգապիքսել:

17. Օրվա 10 տոկոսը մենք անցկացնում ենք փակ աչքերով, այսինքն՝ թարթելով:

18. Ոսկե ձկնիկները չեն թարթում իրենց աչքերը, որովհետև կոպեր չունեն:

19. Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան ուղեղը:

20. Բժշկության մեջ ապացուցված է, որ անհնար է աչքերը բաց փռշտալ:

21. Աչքը մարդու միակ օրգանն է, որ հանգստի կարիք չունի: Այն անընդմեջ կարող է «աշխատել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին