Կարևոր իրադարձություններ

Հայաստանի այցեքարտն ու հպարտության առարկան քաղաքացիական հասարակությունն է. Սվիտալսկի

14 Հուլիս, 2017 13:20
Հայաստանի այցեքարտն ու հպարտության առարկան քաղաքացիական հասարակությունն է. Սվիտալսկի

Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով: Այս մասին այսօր` հուլիսի 14-ին, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի բացման ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Նրա խոսքով` Հայաստանի այցեքարտն ու հպարտության առարկան քաղաքացիական հասարակությունն է:

«Քաղաքացիական հասարակությունն ամենատարբեր մարտահրավերների առջև է կանգնում, և փողը ցանկացած քաղաքացիական գործունեության թթվածինն է: Հասարակական կազմակերպությունների վերաբերյալ նոր օրենքը ինչպես ստեղծարար,այնպես էլ ֆինանսական միջոցներից օգտվելու հնարավորություններ է ընձեռում նրանց համար: Այստեղ իհարկե կարևոր է երկխոսությունը: Այն հեշտ բան չէ: Որոշ նոր գաղափարներ են շրջանառության մեջ դրվել կառավարությունում, թե ինչպես քաղհասարակության հետ զարգացնել երկխոսությունը»,- ասաց դեսպանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին