Իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին կարող է 2016 թվականի ամռանը գլխավորել «Բավարիան»:
Ըստ «Sport Mediaset»-ի տեղեկության, 56-ամյա մասնագետն արդեն սկզբունքային պայմանավորվածություն է հասել մյունխենցիների ղեկավարության հետ 2 տարվա համաձայնագրի հարցում:
Պայմանագիրն ուժի կմտնի, եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետ «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան որոշի չերակաձգել համաձայնագրի ժամկետը և հեռանա գերմանական ակումբից:
Հիշեցնենք, որ Անչելոտիի վերջին թիմը Մադրիդի «Ռեալն» էր, որտեղից հեռանալուց հետո իտալացին որոշել է իր մարզչական գործոնեությունում 1 տարվա դադար վերցնել: