Shamshyan.com-ը գրում է. Երեւանի ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը իր ընտանիքին պատկանող երկու ավտոմեքենաներն էլ գնել է երեւանյան ավտոսրահներից։ Ներկա պահին նրա ընտանիքին պատկանում է 2015 թվականի արտադրության «Մերսեդես 221»՝ սպիտակ գույնի, եւ 2011 թվականի արտադրության «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարգար Օհանյանը։
Հարցին, թե ինչ գնով է ձեռք բերել ավտոմեքենաները, խուսափեց կոնկրետ գին նշել՝ սահմանափակվելով հետեւյալ պատասխանով. «Բավականին թանկ»։
Երկու ավտոմեքենաներն էլ գնել է կանխիկ գումարով՝ տղայի եւ կնոջ անվամբ։ Նա հիշեց, որ առաջին մեքենան, հենց ընդունվել է Ճանապարհային ոստկանությունում աշխատանքի, հայրն է նվիրել 1981թ-ին՝ «Մոսկվիչ 400 12», իսկ իր աշխատած գումարով 1984 թվականին գնել է «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենա։
Ավելին՝ այստեղ