Կարևոր իրադարձություններ

«Ինտեր ՌԱՕ»-ին թույլատրել են Հրազդան ՋԷԿ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը վաճառել «Տաշիր»-ին

10 Հոկտեմբեր, 2015 18:22
«Ինտեր ՌԱՕ»-ին թույլատրել են Հրազդան ՋԷԿ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը վաճառել «Տաշիր»-ին

 

 

«Ինտեր ՌԱՕ» Ռուսական հոլդինգին թույլ են տվել Հայաստանում Հրազդան ՋԷԿ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը վաճառել «Տաշիր» ընկերությունների խմբին։ Համապատասխան որոշման նախագիծը հավանություն է ստացել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում էր կայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը ռուսաստանաբնակ գործարար Սամվել կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբին վաճառելու մասին: ՀԾԿՀ որոշումը կայացվել է «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության եւ «ՀԷՑ»-ի՝ սեպտեմբերի 15-ի եւ 25-ի հայտարարությունների հիման վրա:

«Ինտեր ՌԱՕ»-ի եւ «Տաշիր Գրուպի» միջեւ կնքված պայմանագրի համաձայն «ՀԷՑ»-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառվել են «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին