Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    584,5
    592,5

  • RUB

    7,64
    7,94

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Բացվել է սեպագիր արձանագրությունների բացօթյա ցուցահանդես (լուսանկարներ)

10 Հոկտեմբեր, 2015 15:08
Բացվել է սեպագիր արձանագրությունների բացօթյա ցուցահանդես (լուսանկարներ)

«Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ծրագրում ներառվել են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան այցելած պաշտոնական պատվիրակությունների անդամների հետ միասին մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում գտնվող այգում ներկա է գտնվել «Քարե կոթողների ժամանակագրությունը» սեպագրերի բացօթյա ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը: Ցուցահանդեսում հանրությանն են ներկայացվել Արևմտյան Հայաստանում՝ Տուշպայում (Վան), Տիգրանակերտում և այլ քաղաքներում հայտնաբերված մի շարք սեպագիր արձանագրությունների կրկնօրինակներ՝ գիտական մեկնաբանությամբ, թարգմանությամբ։ 

Ներկաներին ուղղված իր խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհավորելով մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին Երևանի օրվա առթիվ, նկատել է, որ բաց երկնքի տակ ներկայացված այս ցուցահանդեսը նաև ճանաչողական նշանակություն ունի:
«Իր տեսակի մեջ ինքնատիպ բացօթյա այս ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են Արևմտյան Հայաստանում մեր հոգածությունից ու հսկողությունից հեռու մնացած սեպագրերը, որոնք ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության արժեքն են: Խոսուն փաստ այն իրողության մասին, ըստ որի՝ Թուրքիայում ցավալիորեն չեն պահպանվում նրանցից շատ շատերը: Այստեղ են գտնվում կրկնօրինակներ այնպիսի սեպագրերի, որոնք մեր երբեմնի մայրաքաղաքներինն են՝ ազդարարում են նրանց ծնունդը, կռիվը, հաղթանակներն ու ձեռքբերումները: Մասնավորապես, ներկայացված են Ալաշկերտի, Մուշի, Վան-Տուշպայի սեպագրերը, որոնք վստահաբար նոր են ներկայացվում շատերին, ուստի՝ այս միջոցառումը ունենալու է նաև իր ճանաչողական նշանակությունը հայ ժողովրդի անցյալի, վաղեմության, նրա մշակույթի սկզբնաղբյուրի մասին»,- նշել է Արամ Սուքիասյանը: 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ Միքայել Բադալյանի և խաչքարագործ, արձանագրությունների կրկնօրինակները կերտած Արտակ Համբարձումյանի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել ներկայացված սեպագրերին: 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին