Կարևոր իրադարձություններ

Հայ առաքելական եկեղեցին կողմ է մահացած մարդկանց օրգանների փոխպատվաստմանը. Արա Բաբլոյան

09 Հոկտեմբեր, 2015 14:02
Հայ առաքելական եկեղեցին կողմ է մահացած մարդկանց օրգանների փոխպատվաստմանը. Արա Բաբլոյան

Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով խորհրդարանական լսումներ:

Լսումներում հարց է հնչեցվել, թե արդյո՞ք Հայ առաքելական եկեղեցին կողմ է, որ ՀՀ-ում մահացած մարդուց վերցնեն օրգաններ և փոխպատվաստում իրականացնեն։

Հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Արա Բաբլոյանը նշեց, որ Հայ առաքելական եկեղեցու մոտեցումն այս խնդրին դրական է:

«Հայ առաքելական եկեղեցին ողջունում է այս մոտեցումը, ունենք դրական մոտեցում թե՛ Գարեգին Առաջինի օրոք, և ունենք դրական մոտեցում ներկայիս Վեհափառի օրոք: Նաև մի կոնֆերանս ենք հրավիրել, որտեղ հնչել են այս գաղափարները, որ եկեղեցին համաձայնություն ունի այս առումով»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին