Ռամկավար ազատական կուսակցության երկրորդ ընդհանուր պատգամավորական ժողովի ընթացքում կորոշվի սահմանադրական բարեփոխումների կուսակցության դիրքորոշումը: Կուսակցության ատենադպիր Սուրեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միանշանակ կողմ են սահմանադրական փոփոխություններին, իհարկե՝ նկատի ունենալով որոշակի նկատառումներ. «Գուցե ժամանակը չէր, հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունը, թեև չհայտարարված, բայց պատերազմական իրավիճակում է, ունենք սոցիալական դժվարություններ այնուամենայնիվ, նոր Սահմանադրությունը համահունչ է մեր կուսակցության ձգտումներին և կողմ ենք արտահայտվելու»: