Նոր iPhone 7-ում կբացակայի Home կոճակը: Այսպիսի կանխատեսում Barron’s-ի համար իր հաղորդագրության մեջ արել է Apple-ի արտադրանքի հեղինակավոր փորձագետ Ջին Մանսթերը:
Ըստ Մանսթերի՝ iPhone-ը Home կոճակից կազատվի առաջիկա 2 տարում: 50% հավանականությամբ դա կլինի արդեն iPhone 7-ի դեպքում, բայց, հնարավոր է, որոշումն ուշանա մինչև iPhone 8-ի թողարկվելը: Սա կապված է նրա հետ, որ Apple-ն ուզում է վերադառնալ ավելի հարմար 4,7-դյույմանոց ֆորմ-ֆակտորին, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնը 1 ձեռքով օգտագործել: Touch ID սենսորը, ամենայան հավանականությամբ, մի կողմ կտարվի, ինչպես Sony Xperia-ի դեպքում:
Մյուս խոշոր փոփոխությունը կլինի անցումը շափյուղայով ապակիներին: