Շատ մթերքներ ունեն ճարպեր այրելու հատկություն, հայտնում է healthinfo.ua-ն:
Այդ ցուցակում առաջին տեղը ավոկադոն է: Այն պարունակում է շատ բջջանյութ և օգտակար վիտամիններ:
Նրան հետևում են հատապտուղները: Համարյա բոլոր հատապտուղներն ունեն սթրեսի ազդեցությունը չեզոքացնելու հատկություն:
Վարսակը արյան մեջ նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և սննդարար նյութերի աղբյուր է:
Հավի միսը շատ օգտակար է: Այն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ և արագացնում է նյութափոխանակությունը:
Կանաչ թեյը մաքրում է օրգանիզմը և օգնում այրել ճարպերն օրվա ընթացքում: