Վրաստանում հոգևորականների խումբը չորեքշաբթի օրը Կրթության նախարարության շենքի մոտ ակցիա է իրականացրել, որի ընթացքում պահանջել է գերատեսչության ղեկավար Թամար Սանիկիձեի հրաժարականը, գրում է Ինտերֆաքսը։
Ինչպես լրագրողներին հայտնել են ակցիայի մասնակիցները, որին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ, մի շարք դպրոցներում անցկացվել են տոնական շքերթներ՝ նվիրված Հելոուինին։
Ակցիայի մասնակիցները կարծում են, որ «Հելոուինը բոլորովին ուրախ տոն չէ, ինչպես այն պատկերացնում են, այլ սատանայի իսկական երկրպագություն»։