Կարևոր իրադարձություններ

Կրծկալը փրկել է անխուսափելի մահից

28 Հոկտեմբեր, 2015 21:05
Կրծկալը փրկել է անխուսափելի մահից

Ինչպես հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները, որսի ժամանակ դժբախտ պատահարի արդյունքում փամփուշտը դիպել է 41-ամյա կնոջ կրծքին: Սակայն կնոջը անխուսափելի մահից փրկել է կրծկալը՝ հայտնում է mignews.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա հեծանվով զբոսնել է իր ամուսնու հետ, սակայն իրենք էլ չիմանալով ինչպես՝ մտել են որսի տարածք: Հանկարծ գերմանուհին կրծքում ցավ է զգացել, իսկ երբ ներքև է նայել, հասկացել է, որ դարձել է թիրախ: Պարզվել է, որ նրան փամփուշտ է կպել, բայց կրծկալը փրկել է նրան:

Պատահարի արդյունքում կինը ստացել է միայն կապտուկներ: Ոստիկանությունը դեպքի առիթով գործ է հարուցել:

 

Լրահոս

Դիտել ավելին