Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում կարող է Ռուս զավթիչներից ազատագրվելու տոն հաստատվել

28 Հոկտեմբեր, 2015 16:09
Ուկրաինայում կարող է Ռուս զավթիչներից ազատագրվելու տոն հաստատվել

Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ երկիրը կարող է նոր՝ Ռուս զավթիչներից ազատագրվելու տոն ունենալ, հաղորդում է Rosbalt.ru-ն: «Համոզված եմ, որ շուտով կունենանք ազատագրման նման երկրորդ տոնը՝ մեկը՝ ֆաշիստներից, մյուսը՝ ռուս զավթիչներից ազատագրվելու»,-մեջբերում է Գրոյսմանի խոսքը «Украинская правда» թերթը: Հիշեցնենք, որ ուկրաինական և արևմտյան իշխանությունները մեկ անգամ չէ, որ մեղադրել են Ռուսաստանին Դոնբասի հակամարտությանը միջամտելու մեջ: ՌԴ ԱԳՆ-ն այդ հայտարարություններն անվանել է «հասարակական անհիմն զրպարտանք»: 

 

Լրահոս

Դիտել ավելին