Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    409,5
    423,5

  • RUB

    4,84
    5,24

Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը չպետք է մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին. «Ժողովուրդ»

27 Հոկտեմբեր, 2015 09:10
Սերժ Սարգսյանը չպետք է մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իշխանության ներկայացուցիչները եկել են այն համոզման, որ Սերժ Սարգսյանը չպետք է մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին:

ՀՀԿ-ականները մասնավոր զրույցում նշում են, որ իրենց քարոզչական թեւի ներկայացուցիչները Սերժ Սարգսյանին խոստացել են ամեն ինչ անել ըստ պատշաճի, որպեսզի նա անձամբ քարոզարշավին մասնակցի: ՀՀԿ-ում կարծում են, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումն արդեն բավարար էր, ու պետք չէ, որ Սերժ Սարգսյանը եւս քարոզարշավին մասնակցելով՝ ավելացնի ոչ-ի ճակատի այն պնդումները, թե այո-ի ճակատն իշխանական ողջ ռեսուրսը օգտագործում է հօգուտ այո-ի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին