Բենզեման, Կարվախալը եւ Պեպեն պատրաստ կլինեն Լաս Պալմասի դեմ խաղին
26 Հոկտեմբեր, 2015 16:11
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը եւ պորտուգալացի Պեպեն պատրաստ կլինեն Պրիմերայի 10-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» դեմ խաղին,- այդ մասին տեղեկացնում է «AS»-ը։
Ֆրանսիացի հարձավողը վերադարձել է ընդհանուր խումբ, իսկ պաշտպանները կսկսեն մարզվել առանց սահմանափակումների հոկտեմբերի 28-ին։
«Ռեալ» - «Լաս Պալմաս» խաղը կկայանա հոկտեմբերի 31-ին։